Փիլիսոփայություն երեխաների համար անիմացիոն ֆիլմերի շարքի հերոսները փիլիսոփաներն են: Ֆիլմերը, հիմք ընդունելով նրանց կյանքի որևէ դրվագ, մանկական լսարանին, մատչելի ու մտերմիկ ձևով, ծանոթացնում են նրանց փիլիսոփայական հիմնական մտքերի հետ: Ֆիլմերի այս շարքը նպատակ ունի փոքր հասակից երեխաների մոտ առկա հարցասիրությունը խթանելու միջոցով ձևավորել ինքնուրույն մտածելու կարողություններ: