Լուսանկարչության հարցեր

Կարին Գրիգորյան, Վահե Բուդումյան

 

Լուսանկարչության հարցեր գիրքը լուսանկարչության մասին ուսումնական ձեռնարկ է: Գրքի հեղինակներ Կարին Գրիգորյանը և Վահե Բուդումյանն ունեն լուսանկարչության շուրջ տեքստերի թարգմանության և դասավանդման տարիների փորձ, ինչը և երևան է բերել լուսանկարչության մասին դասագիրք ունենալու այսօրվա կարիքը: Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին՝ առաջինն արծարծում է լուսանկարչության պատմա-տեսական, երկրորդը՝ տեխնիկական հարցերը: Գրքի վերջում ընթերցողը կգտնի մասնագիտական եզրերի բառարան:

Գիրքը հրատարակվել է Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ: